Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014

Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014

Երեւանում մարտի 14-16-ն անցկացվեց «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» 13-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպել էին LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Նախագծի ղեկավար Ադելինա Քոչարյանը մեզ հետ զրույցում խոսեց նախաձեռնության բնույթի, կարևորության և նպատակի մասին:

 

–   13-րդ հերթական միջազգային ցուցահանդես, թե՞ նոր խոսք այս հերթականության մեջ:

 

«Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» նախագծի ղեկավար Ադելինա Քոչարյան–   Արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսների շարք է, որն իրականացվում է ամեն տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում: Այս տարվա ցուցահանդեսն առանձնացավ իր մասշտաբայնությամբ: «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014»-ում ցուցադրված  ավելի քան 80 կազմակերություն, որոնց մոտ 30%-ը արտերկրյա կազմակերպություններ են  Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրայելից: Այս տարի առաջին անգամ անցկացվեց մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես, որը  ցուցահանդեսային համալիրի առաջին հարկում էր: 

 

–   Ի՞նչ նպատակ ունի ցուցահանդեսը: 

 

–   Առաջին հերթին բժշկին ծանոթացնել առողջապահության ոլորտի նորարարություններին: Շատ ընկերւթյուններ ցուցահանդեսին ներկայացրեցին բժշկական նորագույն տեխնոլոգիաներ, դեղագորածական ընկերությունները՝ նոր դեղամիջոցներ, որոնց բժիշկները կարողացան ծանոթանալ տեղում: Բոլոր այցելուները հնարավորություն ունեցան ստանալ խորհրդատվություն միաժամանակ մի քանի բժշկական կազմակերպություններից և ծանոթանալ բուժման նոր մեթոդների:

 

Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014 Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014 Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014

 

Ցուցահանդեսում ներկայացված 80-ից ավելի կազմակերպություններից մի քանիսը մեզ հետ զրույցում ներկայացրեցին իրենց ընկերությունները:

 

Վիտալայն բժշկական կենտրոնի տնօրեն Արա ԹոփչյանՑուցահանդեսային համալիրի առաջին հարկում ներկայացված էր «Վիտալայն» բժշկական կենտրոնը«3 տարի է, ինչ  Հայաստանում գործում է Վիտալայն բժշկական կենտրոնը, սկզբում` որպես լաբորատոր ախտորոշիչ կենտրոն, այնուհետև կենտրոնն ընդլայնել է իր գործունեությունն ու համալրվել նոր մասնագետներով: «Վիտալայն» բժշկական կենտրոնում գործում է սոնոգրաֆիկ, գինեկոլոգիական, ուռուցքաբանական, նյարդաբանական, սեքսոպաթոլոգիական, սրտաբանական, թերապևտիկ և մի շարք այլ ծառայություններ: Արդեն 1 տարի է, ինչ Վիտալայնում գործում է նաև ատամնաբուժական կենտրոն: Մենք փորձում ենք մատուցել բարձր որակ` համեմատարաբար մատչելի գներով»,-ներկայացրեց Վիտալայն բժշկական կենտրոնի  տնօրեն Արա Քուրքչյան: 

 

Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014


«Ալֆա Գեյթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Ներսիսյան

Առաջին հարկում գործող ստոմատոլոգիական ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Alfa Gate» ընկերությունը. «Ալֆա Գեյթն» իմպլանտներ արտադրող ընկերություն է և համաշխարհային շուկային հայտնի է 1996 թվականից: Հայաստանում ներկայացուցչությունը գործում է  2009թ.- ից` «Մենք դարձնում ենք իմպլանտացիան հասանելի» կարգախոսով: Ընկերությունը ներակյացնում է 2 տիպի իմպլանտներ` բիոակտիվ և   S.L.A ծածկույթով իմպլանտներ: Բիոակտիվ իմպլանտները հայաստանյան շուկայում իրենց առավելություններով եզակի են, քանի որ կպչողականությունը, ոսկրային ինտեգրացիան հասցված է 99.7%-ի և հետվիրահատական պրոթեզավորման  ժամկետներն իջեցված են մինիմալի` 6-10 շաբաթ հետո կարող են պրոթեզավորել»,- ներկայացրեց բժիշկ-ստոմատոլոգ, «Ալֆա Գեյթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Ներսիսյանը:

 

Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014 Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014 Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014

 

Կոնցեռն-Էներգոմաշ ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Վարտա ԲաբալյանՑուցահանդեսին միաժամանակ 2 տաղավարով ներկայացված էր «Կոնցեռն-Էներգոմաշ» բժշկական սարքավորումներ մատակարարող ընկերությունը: «1995թ. Հայաստանում գործում է «Կոնցեռն-էներգոմաշ» ընկերությունը: Բժշկական կենտրոններին, հիվանդնանոցներին մենք մատակարարում ենք բացառապես բարձր որակի բժշկական տեխնիկա` միանվագ բժշկական պարագաներ, լաբորատոր և բժշկական սարքավորումներ, հիվանդանոցային գույք, ռեակտիվներ, Սպա-պարագաներ, սարքավորումներ:  Մեր ընկերությունը բացառիկ համագործակցություն է ձեռք բերել  համաշխարհային բժշկության այնպիսի առաջնորդների հետ, ինչպիսիք են ROCHE, TOSHIBA, HAMILTON, SYSMEX, BIOMERIEUX, JOVYATLAS, NIKON, STAGO կազմակերպությունները, ինչպես նաեւ այլ լաբորատոր եւ բժշկական սարքավորումներր արտադրող առաջատարներ»,- ներկայացրեց Կոնցեռն-Էներգոմաշ ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Վարտա Բաբալյանը:

 

Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014 Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014 Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014

 

«Տելիա-Մեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Դավիթ Խոջոյան

«Տելիա-Մեդ ընկերությունը  հիմնադրվել է 1996թ., զբաղվում է բուժսարքավորումների, դեղանյութերի  ներկրմամբ: Մենք աշխատում ենք «Դուք կլինեք առողջ մեզ հետ» կարգախոսով: Այս էքսպոյին մասնակցում ենք 3 բրենդով` «Մինդրեյ», «Խիրանա», «Ուեստֆալիա»: «Մինդրեյ» ընկերության ուլտրաձայնային ախտորոշման սարքն ենք այսօր ներկայացնում: «Մինդրեյը»  չինական  արտադրության  ապրանքանիշ է, սակայն այն հստակ  տարբերվում է  մնացած  չինական  ապրանքատեսակներից  իր  որակական  հատկանիշներով: «Խիրանա» սլովանական ընկերությունից այստեղ ներկայացված է թոքերի արհեստական օդափոխման ժամանակակից ապարատը` նախատեսված մեծահասակների, փոքրերի և նորածինների համար: «Ուեստֆալիա» գերմանական ընկերությունը եվրոպայում ռենտգեն ապարատների արտադրության առաջատարն է: Այն ունի բոլոր պրոֆիլի ռենտգեն ապարատներ»,- ներկայացրեց «Տելիա-Մեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Դավիթ Խոջոյանը:

 

Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014

 

«GLG Armenia»  ընկերություն«2008թ. «GLG Armenia»  ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորումների, ինվազիվ ստենդերի ներկրմամբ: Հանդիսանում ենք Ամերիկյան «Մեդլայն» ընկերության, «Վիոտրոնիկ» ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր, «Բրոշ» ընկերության և ևս մի շարք ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում: Գործունեության առաջին իսկ պահից սկզբունքորեն ներկրել ենք բացառապես որակյալ բուժսարքավորումներ: Մեր ընկերության առանձնահատկությունը գին-որակ հարաբերության համապատասխանությունն է: Աշխատում ենք «Փոքր քայլերով դեպի արագ հաջողություն» կարգախոսով»,- ներկայացրեց «GLG Armenia»  ընկերության տնօրեն Լեոնիդ Գրիգորյանը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Տիգրան Ապիկյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ